Շեղանկյունաձև լեզուԴա լեզվի քրոնիկական բորբոքային հիվանդություն է, որը ունի բնորոշ կլինիկական տեսք և տեղակայում: Այն տեղակայվում է լեզվի մեջքի շրջանում, միջին գծով, ակոսավոր պտկիկների առջև՝ շեղանկյունաձև կամ ձվաձև օջախի տեսքով:

Պատճառագիտություն – մի մասը գտնում են, որ դա էմբրիոգենեզի խանգարում է, մյուսները քրոնիկական կանդիդով, քանի որ օջախում գրեթե միշտ հայտնաբերվում են Candida խմբի սնկեր: Հանդիպում է հիմնականում տղամարդկանց մոտ, հատկապես ծխողների:

Կլինիկա – օջախի չափերն են՝ երկարությունը-1,5-5 սմ, իսկ լայնությունը 0,5-2,5 սմ, սովորաբար լինում է մեկ օջախ, սակայն կարող են հազվադեպ հանդիպել նաև 2-3 օջախներ: Օջախի մակերեսը զրկված է պտկիկներից և շոշոափելիս պնդացած է:Կլինիկակա ընթացքի տարբերությունը թույլ է տվել առնաձնացնել շեղանկյունաձև գլոսիտի 3 տարատեսակ՝

  • Տափակ/հարթ/ - ախտահարված օջախը հարթ է, փայլուն, կարմիր կամ վարդագույն երանգի, չի բարձրանում լորձաթաղանթի վրա: Շոշոփման ժամանակ հայտնաբերվում է անցավ կոշտություն
  • Թմբիկավոր – օջախը կազմված է տարբեր չափերի թմբիկներից, որոնք իրարից բաժանվում են ակոսներով: Մակերեսը կարմիր է՝ ցիանոտիկ երանգով, առանց պտկիկների:
  • Պապիլոմատոզ – օջախը ունենում է անհարթ ուռուցքանման մակերես, որը բարձրանում է շրջակա լորձաթաղանթից: Կոշտություն շոշափման ժամանակ չի հայտնաբերվում: Երբեմն օջախի կենտրոնը կարող է եղջրանալ և տալ նրան կաթնասպիտակ գույն:


Երեք կլինիկական ձևերն էլ ընթանում են առանց արտահայտված կլինիկական նշաննների: Հազվադեպ անընդհատ գրգռման և հիգիենայի բացակայության պայմաններում կարող է աճել:

Տարբերակիչ ախտորոշում – տարբերում են՝
Տափակ ձևը

  • Դեսկվամատիվ գլոսիտից
  • Ավիտամինոզից

Թմբիկավորը և պապիլոմատոզը

  • ՈՒռուցքներից
  • Կանդիդոզից


Բուժում – սանացիա, հակասնկային/եթե հայտնաբերվում է/, երբեմն կրիոթերապիա

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին