Յուրաքանչյուր նպատակաուղղված շարժում հիմնվում է նախնական ծրագրերի ձևավորման վրա։ Դրանք ներկայացվում են այնպիսի գործընթացներով, որոնք թույլ կտան հետագա շարժմանը տալ հարմարեցված բնույթ։ Շարժողական ծրագիրը ներքին հետադարձ կապի սկզբունքով հաղորդվող շարժումների աֆերենտացիայի համադրումից հետո կարող է ենթարկվել վերակառուցման։

Շարժումների ստրատեգիան որոշվում է շարժառիթով, և յուրաքանչյուր կոնկրետ գործողություն դիտվում է որպես շարժառիթի բավարարման քայլ։ Շարժման տակտիկան կամ շարժիչ հրամանը պետք է որոշի պահանջվող ծրագրավորված շարժման իրականացումը։ Մկանային համակարգի վիճակի նույնականացումն  (իդենտիֆիկացիան) իրագործվում է փոքր, ճշգրիտ չափավորված խոտորումների նկատմամբ (տեստազդակ) համակարգի ռեակցիայի գնահատման ճանանպարհով, որը տրվում է հրամանը արձակելու լուց անմիջապես առաջ, կամ նրա հետ միաժամանակ։ Տեստ-ազդակ են ստանում միայն այն մկանները, որոնք պետք է մասնակցեն հաջորդ շարժմանը և նրանց ռեակցիան մկանային իլիկների դրդման ձևով,միջանկյալ կայանների միջոցով, մուտք է գործում շարժումների կառավարման կենտրոններ և բրգային ուղու արագ հաղորդող նյարդաթելերով հասցեագրվում ողնուղեղի հատվածներին։   

Հետադարձ կապի օգտագործումը հանդիսանում է կառավարման համակարգի աշխատանքի ընդհանուր օրինաչափությունը։ Այդպիսին են սկսված շարժման պրոպրիոցեպտիվ հետադարձ կապը, շարժողական համակարգի ստորադաս մակարդակների ակտիվությանը վերաբերող տեղեկատվությունը, կամ իր իսկ շարժողական հրամանի արտատար կրկնօրինակը, որն անհրաժեշտ է նոր շարժողական համաձայնեցումների մշակման համար։ Կախված այն բանից, թե ինչպիսին է շարժման բարդությունն ու արագությունը, հետադարձ կապը կարող է փակվել ԿՆՀ-ի տարբեր մակարդակներում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին