Ողնաշարավոր կենդանիների միջաձիգ զոլավոր մկանաթելերը կարգավորվում են ողնուղեղի և գլխուղեղի շարժաnեյրոեներով։ Յուրաքանչյուր շարժանեյրոն իր աքսոնի կողմնաճյուղերով նյարդավորում է մի քանի մկանաթել։ Մկաններում նյարդային վերջույթներն առաջացնում են շարժողական թիթեղիկներ, որոնք սպիտակ արագ կծկվող մկաններում ավելի տափակ են, իսկ կարմիրներում` ողկուզանման։ Շարժանեյրոnը նյարդավորվող մկանաթելերի հետ միասին կոչվում է շարժողական կաm նյարdաշարժողական միավոր (ՇՄ)։ Նյարդավորվող մկանաթելերի քանակր բնութագրում է մկանի ՇՄ մեծությունը։ Դրան հակառակ մեծությունը կոչվում է նյաբդավորման խտություն։ Վերջինս մեծ է նուրբ շարժումներին հարմարված մկաններում (մատների, լեզվի, աչքի արտաքին մկաններում)։ Կոպիտ շարժումներ իրականացնող մկաններում (իրանի մկաններ) նյարդավորման խտությունը փոքր է (ՇՄ մեծ է)։ Օրինակ, մարդու ակնագնդի որոշ մկաններում շարժողական միավորները միջին թվով պարունակում են 10 մկանաթել, ձեռքի մատների որոշ մկաններում`
10-25 մկանաթել։ Իրանի և վերջույթների մկաններում շարժողական միավորի մեջ կան հարյուրավոր մկանաթելեր (ձկնամկանում՝ 2000, երկորյակ մկանում՝ 1500-2500 մկանաթել)։ Մեկ ՇՄ մկանաթելերն օժտված են նույն ձևաբանագործառական հատկություններով և համարյա միաժամանակ են դրդվում։


Առողջ մարդու թուլացած մկանում էլեկտրական ակտիվությունը համարյա բացակայում է։ Ոչ մեծ լարվածության դեպքում ՇՄ լիցքավորվում են 5-10 ազդակ/վրկ, իսկ առավելագույն լարվածության դեպքում՝ .50 ազդակ/վրկ հաճախությամբ։ Ավելի մեծ հաճախություններ գրանցվում են միայն ակնագնդերի մկանների շարժողական միավորներում (150 ազ¬դակ/վրկ և ավելի)։ Ըստ ձևաբանագործառական հատկությունների մարդկանց կմախքային մկանների ՇՄ բաժանվում են 3 ձևի. 1) դանդաղ, չհոգնող, 2) արագ հոգնելիությանը կայուն, 3) արագ հեշտ հոգնող:


1-Դանդաղ, չհոգնող շարժողական միավորներ։ Սրանց շարժանեյրոնները համեմատաբար փոքր են, աքսոնները բարակ, օժտված են ցածր շեմքով և դրդման հաղորդման փոքր արագությամբ։ Աքսոնը վերածվում է փոքրաթիվ ծայրային ճյուղերի և նյարդավորում է մկանաթելերի ոչ մեծ խումբ։ Դանդաղ ՇՄ շարժանեյրոնեերի լիցքերի հաճախությունը ցածր է (6-10 ազդակ/վրկ), որը կարող է կայուն պահպանվել մի քանի տասնյակ րոպեների ընթացքում։ Դանդաղ ՇՄ կծկման տևողությունը կազմում է 100 մվրկ և ավելի։ Կծկվելիս այդպիսի մկանները զարգացնում են ոչ մեծ ուժ, իսկ կծկման արագությունը արագ մկանների համեմատությամբ 1,5-2 անգամ փոքր է։ Դրա հիմնական պատճառը մկանաթելերի ԱԵՖ-ազայի ցածր ակտիվությունն է և. սարկոպլազմային ցանցից Са2+ իոնների ելքի փոքր արագությունը։ Դանդաղ ՇՄ ուշ են հոգնում։ Դրանք ունեն լավ զարգացած . մազանոթային ցանց, ուստի լավ են մատակարարվում թթվածնով, մեծաքանակ միտոքոնդրիումներ և օքսիդացնող ֆերմենտների բարձր ակտիվություն։
2.    Արագ հոգնելիությանը կայուն շարժողական միավորներ։ Սրանք ուժեղ, արագ կծկվող մկանաթելեր են, որոնք կարող են օգտագործել անթթվածնային և թթվածնային գործընթացների ընթացքում անջատված էներգիան։
3.    Արագ շուտ հոգնող շարժողական միավորներ։ Թվարկված բոլոր շարժողական միավորների համեմատությամբ սրանց շարժանեյրոեներն ամենախոշորն են, ունեն հաստ աքսոններ, որոնք ճյուղավորվելով առաջացնում են բազմաթիվ նյարդավերջույթներ և համապատասխանաբար նյարդավորում են մեծաքանակ մկանաթելեր։ Այս շարժաներյոեներն օժտված են գրգռման բարձր շեմքով, իսկ աքսոնները նյարդային ազդակների հաղորդման մեծ արագությամբ։ Շարժանեյրոնների ազդակների հաճախությունը մեծանում է կծկման ուժի մեծացմանը զուգընթաց և առավելագույն լարվածության դեպքում կարող է հասնել 25-50 ազդակ/վրկ։ Արագ, շուտ հոգնող ՇՄ մկանաթելերը պարունակում են շատ մկանաթելիկներ և կծկվելիս մեծ ուժ են զարգացնում։ Միոզինի ԱԵՖ-ազային բարձր ակտիվության շնորհիվ դրանց կծկման արագությունը նույնպես մեծ է։ Այս թելիկները պարունակում են շատ միտոքոնդրիումներ, միոգլոբին, արագ հոգնում են, ուստի հարմարված են կատարելու կարճատև, բայց հզոր աշխատանք։
Տարբեր մարդկանց միևնույն մկանում դանդաղ և արագ շարժողական միավորների հարաբերությունը պայմանավորված է գենետիկորեն և կարող է զգալի չափով տարբերվել։ Օրինակ, տարբեր մարդկանց ազդրի քառագլուխ մկանում դանդաղ մկանաթելերի թիվը կարող է տատանվել 40-98% սահմաններում։ Որքան մկանում դանդաղ մկանաթելերի տոկոսը մեծ է, այնքան տվյալ մկանն ընդունակ է դիմացկունություն պահանջող աշխատանքի։ Արագ ուժեղ մկանաթելերի բարձր տոկոսով մարդիկ ընդունակ են ավելի մեծ ուժ և կծկման արագություն պահանջող աշխատանքի։


Տաքարյուն կենդանիների և մարդու նշված ՇՄ պատկանում են փուլային խմբին:Ռրոշ մկաններում (աչքի արտաքին մկաններ) պարունակվում են լարումային ՇՄ։ Դրանք չեն ենթարկվում «ամեն ինչ կամ ոչինչ» օրենքին և ունեն տեղային պատասխանի բնույթ, սահմանափակվում են նյարդամկանային վերջույթի շրջանով։ Փուլային մկանաթելերի համեմատությամբ լարումային ՇՄ կծկումը տեղի է ունենում դանդաղ։
Տաքարյուն կենդանիների և մարդկանց օրգանիզմում արագ, փուլային արտաիլիկային հիմնական մկանաթելերից բացի կան նաև ներիփկային դանդաղ լա֊րումային մկանաթելեր, որոնք գտնվում եե մկաեաիլիկեերում, հարուստ են զգայական նյարդավերջույթներով։  Դրանք  կարգավորվում են գամմա շարժանեյրոեներով։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին