Անվանում են նաև Դեժերինի կատարողական ապրաքսիա, որի ժամանակ դժվարանում կամ անհնար են դառնում ոչ միայն ինքնակա և հանձնարարված գործողությունները, այլև, ի տարբերություն մտահաղացման ապրաքսիայի, հետազոտողի կատարած շարժումների կրկնօրինակումը:Հիվանդին առաջարկվում է մկրատով կտրել թուղթը, կապել կոշիկի քուղը, հագնվել, օգտագործել գդալը, դանակը կամ պատառաքաղը, թղթի և քանոնի օգնությամբ գծել թղթի վրա և այլն: Հիվանդը հասկանում է հանձնարարությունը, սակայն գտնվում է լրիվ անօգնական վիճակում: Ծանր դեպքերում զուրկ է անգամ հասարակ շարժումներ (կքանստել, ծափ տալ, թեքվել) կատարելու ունակությունից, եթե նույնիսկ այդ շարժումները նախապես ցույց է տալիս հետազոտողը: