Բնութագրվում է թելանման պտկիկների գերաճով և ողջերացումով: Հիմնականում հիվանդությունը հանդիպում է տղամարդկանց մոտ: Հաճած հանդիպում է ծխախոտը չարաշահողների մոտ: Այս ժամանակ էպիթելը ենթարկվում է ապաճի, նրանում ավելանում է պիգմենտը, որը նպաստում է պտկիկների գույնի փոփոխմանը՝ ծղոտագույնից մինչև սև: Ենթադրվում է, որ գունավորումը կարող է լինել նաև սննդային պիգմենտներից: Գունավորումը երբեմն կապում են քրոմատոգեն բակտերիաների գործունեության հետ:
Կլինիկական ախտանիշները թույլ են արտահայտված, հիվադը բերանում զգում է անախորժ կան չոր զգացողություն, օտար մարմնի առկայություն: Երբեմն երկարացած պտկիկները գրգռում են քիմքը՝ առաջացնելով սրտխառնոց: Օջախը տեղակայվում է լեզվի մեջքի վրա և ունենում է եռանկյան կամ ձվաձև տեսք: Հիվանդությունը տևում է 2-3 շաբաէ: Բակտերիոլոգիական հետազոտման ժամանակ կարող են հայտնաբերվել լեպտոտրիխինաեր:
Տարբերակիչ ախտորոշում – տարբերում են՝
• այլ պիգմենտավորումներից/դողորայքային, ալիմենտար և պիգմենտո - պապիլյար դիստրոֆիայից/
Բուժումը – բերանի խոռոչի սանացիա, տրավմատիկ գործոնների վերացում, կերատոլիտիկների օգտագործում/ 3-5% ռեզորցին, 5-10% սալիցիլային սպիրտի լուծույթով լեզվի մեջքի մշակում/: Կարելի է նաև օջախի տակ ներարկել 0,25% CaCl2 լուծույթ: Արտահայտված պտկիկների գերաճի դեպքում ցուցված է կրիոդեստրուկցիա:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին