Սերմնասպանները սպանում կամ անշարժացնում են սպերմնաբջիջները։ Արտադրվում են հեշտոցային մոմիկների, հաբերի, փրփրուն նյութերի ձևով։ Դրանք կարելի Է կիրառել ինչպես դաշտանային ցիկլի ցանկացած օր, այնպես էլ աբորտից կամ ծննդաբերությունից հետո։

Սերմնասպանների առավելությունները Ճիշտ և մշտական օգտագործման դեպքում դրանց արդյունավետությունը 82% է, բայց սովորական կիրառման դեպքում՝ 71%։

• Կիրառումը կարելի է սկսել ցիկլի ցանկացած օր։
• Չունի հորմոնալ կողմնակի ազդեցություններ։
• Չի ազդում կաթի քանակի և որակի վրա։
• Հարմար է կիրառել էպիզոդիկ սեռական հարաբերությունների դեպքում։
• Կարելի է կիրառել ծննդաբերությունից կամ աբորտից հետո։
• Դարձելի եղանակ է, ցանկացած ժամանակ կարելի է դադարեցնել։
• Կինը ինքնուրույն կարող է վերահսկել մեթոդը և կարող է կիրառել առանց բուժաշխատողի հետ խորհրդակցելու։

Սերմնասպանների թերությունները. Չեն պաշտպանում սեռավարակներից (կամ ոչ բավարար ազդեցություն ունեն)։ Կարող են գրգռել սեռական օրգանների լորձաթաղանթը, հատկապես եթե հաճախակի են կիրառվում։ Այդ դեպքում մեծանում է սեռավարակներով (նաև ՄԻԱՎ-ով և ՁԻԱՀ-ով) վարակվելու վտանգը։ Կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել։ Կարող է մեծացնել միզուղիների վարակների հաճախականությունը։ Դրանցից խուսափելու համար կնոջը խորհուրդ է տրվում սեռական հարաբերությունից հետո միզել։ Անհրաժեշտ է տեղադրել հարաբերությունից 10 րոպեից մինչև 1 ժամ առաջ։ Հարաբերությունից հետո 6 ժամ պետք է ձեռնպահ մնալ ներլվացումից։ Անհրաժեշտ է նախապես սերմնասպան ձեռք բերել։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին