ՍերմնարաններՍերմնարանների ներքին հյութազատությունը

Արական սեռական հորմոնները անդրոգենները (հուն.` andros տղամարդ) արտադրվում են հիմնականում Լեյդիգի միջհյուսվածքայի բջիջներում։ Նրանց են պատկանում տեստոստերոնը, անդրոստերոնը և դեհիդրոէպիանդրոստերոնը։ Սրանցից հիմնականը և առավել ակտիվը տեստոստերոնն է, իսկ մյուսները նրա նյութափոխանակության միջանկյալ արգասիքներն են։ Տեստոստերոնի սինթեզը տղամարդու օրգանիզմում իրականանում է 7 մգ/օր արագությամբ, իսկ խտությունն արյան մեջ տատանվում է 2,7- 8,5 նմոլ/լ (կանանց օրգանիզմում համապատասխանաբար 1մգ/օր և 0,6-1,9 նմոլ/լ)։
Տեստոստերոնի մոտ 98 %-ն արյան մեջ գտնվում է ոչ ակտիվ՝ կապված վիճակում, ընդ որում, հիմնական կապող նյութը լյարդում արտադրվող տեստոստերոն-էստրադիոլ կապող գլոբուլինն է, որը միաժամանակ կարող է փոխադրել էստրոգեններ։ Մնացած 2 %-ը փոխադրվում է ազատ (ակտիվ) ձևով, ընդ որում, այդ ձները պայմաններից կախված կարող են անցնել մեկը մյուսին և որոշակի սահմաններում փոխել հարաբերակցությունը։
Անդրոգենների (և էստրոգենների) քայքայումը կատարվում է լյարդում, որտեղ նյութափոխանակության արգասիքների մի մասը կապվում ե վնասազերծվում է գլյուկուրոնային և ծծմբական թթուներով, իսկ մյուս մասը արտազատվում է մեզի հետ կետոստերոիդների ձևով։ Վերջինների որոշումը մեզում օգտագործվում է կլինիկայում արական սեռական հորմոնների փոխանակության մակարդակի գնահատման համար։
Տղամարդու օրգանիզմի կյանքի տարբեր շրջաններում արյան մեջ նկատվում են տեստոստերոնի մակարդակի տատանումներ։ Հորմոնի բարձր մակարդակ հայտնաբերվում է զարգացման սաղմնային շրջանում։ Հետծննդյան կյանքի առաջին շաբաթի ընթացքում հորմոնի արտադրությունը դադարում և կրկին անհայտ պատճառով վերականգնվում է 1-ից 6 ամսական շրջանում։ Այդ շրջանում տեստոստերոնի մակարդակը հասնում է չափահաս տղամարդու արյան մեջ նրա պարունակության կեսին։ Հորմոնաարտադրության ակտիվության և հորմոնի մակարդակի հետագա աննշան իջեցումը փոխվում է կտրուկ մեծացումով սեռական հասունացման շրջանում և պահպանվում է հարաբերական հաստատուն մակարդակի վրա մինչև. 50-55 տարեկան հասակը։ Դրանից հետո դիտվում է հորմոնի արտադրության իջեցման միտում։  Անդրոգենի  մակարդակի  նման տատանումներն ուղեկցվում են համապատասխան ձևագործառական փոփոխություններով։ Այսպես, մինչև ներարգանգային զարգացման 6-րդ շաբաթը իգական և Այրական սեռական օրգանները զարգանում են կեղևային և միջուկային նյութից կազմված մեկ ընդհանուր սաղմնասկզբնակից։ Հետագայում կեղևային նյութից առաջանում է ձվարանը, իսկ միջուկայինից` սերմնարանը։ Գոյություն ունի նաև Մյուլլերյան ծորան, որից իգական օրգանիզմում առաջանում է արգանդը, արգանդային փողերը, և Վոլֆյան ծորան, որը սկիզբ է տալիս տղամարդու ներքին սեռական օրգաններին։ Սաղմնային զարգացման երրորդ ամսվա վերջից արական գոնադները սկսում են սինթեզել անդրոգեններ, որոնց ազդեցությամբ ձևավորվում են արական սեռական օրգանները, այսինքն՝ առաջնային սեռական հատկանիշները։ Ի տարբերություն սերմնարանների, ձվարանը սաղմնային շրջանում հորմոններ չի արտադրում, իսկ կնոջ օրգանիզմի սեռական օրգանների ձևավորումը կանխորոշված է գենետիկորեն։

Հետսաղմեային շրջանում անդրոգենները թողնում են հետևյալ ազդեցությունները.
ա) Նպաստում են առաջնային և երկրորդային սեռական հատկանիշների հետագա աճին և ձևավորմանը։
բ) Ցուցաբերում են անաբոլիկ ազդեցություն տարբեր հյուսվածքներում ՌՆԹ-ի և սպիտակուցի սինթեզի ուժեղացումով։ Դրանով է մասնավորապես որոշվում արուների մկանների զգալի զարգացումը։
գ) Այլ հորմոնների հետ միասին ազդում են կմախքի աճի վրա։ Վերջինը հսկվում է գենետիկական, սննդային, հորմոնային գործոնների համալիրով, և անդրոգենները դրանցից մեկն են։ Այսպես, նախասեռահասունացման շրջանում նրանց մասնակցությունը ոսկրային հյուսվածքի աճի և հասունացման պրոցեսում որոշվում է ինչպես նրանց անաբոլիկ ազդեցությամբ, այնպես էլ հիպոֆիզային աճի հորմոնի սինթեզի և արտադրության . վրա նրանց խթանող ազդեցությամբ։ Դրա դետ միասին, սեռական հասունացման հետ կապված անդրոգենների արտադրության բարձր մակարդակը (համարյա 2 անգամ բարձր նախասեռահասունացման մակարդակից) արագացնում է էպիֆիզային աճառների ոսկրացման պրոցեսը արգելակելով խողովակավոր ոսկրերի հետագա աճը երկարությամբ։ Այդ պատճառով անդրոգենների չափազանց գերարտադրությունը նախասեռահասունացման շրջանում կարող է հանգել էպիֆիզների վաղաժամ ոսկրացման և ցածրահասակության, իսկ անբավարարությունը ներքինիանման հսկայության։
դ) Օրգանիզմում առաջացնում են ազոտի, կալիումի ու ֆոսֆորի կապում։
ե) Ապահովում են սեռական հակում (լիբիդո) և կարողություն, ինչպես նաև արական սեռական վարք։ Այդ ազդեցությունները կապված են անդրոգենների` ուղեղի տարբերակման պրոցեսների վրա ազդելու ընդունակության հետ (մասնավորապես այն կառույցների, որոնք կապված են հիպոֆիզային գոնադոտրոպինների հյութազատության և սեռական վարքի կարգավորման հետ (ենթատեսաթումբ, լիմբիական կառույցներ)։ Այդ սպեցիֆիկ ազդեցության հետ միասին անդիոգենները կենտրոնական մակարդակում) ուժեղացնում են արգելակման և դրդման պրոցեսները, նպաստում պայմանական-ռեֆլեքսային ռեակցիաների ձևավորմանը, ակտիվացնում կենսաէլեկտրական պրոցեսները և այլն։
զ) Սերտոլի բջիջների վրա անմիջական ազդեցության չանապարհով մասնակցում են սերմնագոյացման կարգավորմանը:
ը) Խթանիչ ազդեցություն են թողնում ճարպային գեղձերի վրա, այդ պատճառով սեռահասունացման շրջանում և անդրոգեններով բուժման ժամանակ կարող է մեծանալ մաշկի ճարպոտությունը և հայտնվել թարախաբշտեր։

Կնոջ օրգանիզմում արտադրվող անդրոգենների ոչ մեծ քանակները խթանում են մազածածկույթի աճը ցայլքի վրա և թևատակային փոսերում, պահպանում են սեռական հակումը։ Անդրոգենների ոչ մեծ քանակները խթանում են գոնադոտրոպային հյութազատությունը, առաջացնում էնդոմետրիումի ու հեշտոցի էպիթելի բազմացումը, իսկ մեծ քանակները ընդհակառակը։
Տղամարդկանց անդրոգենների մակարդակի կարգավորում իրականանում է հետադարձ բացասական կապի սկզբունքով։ Ինչպես արդեն նշվել է, ադենոհիպոֆիզի ԼՀ-ը Լեյդիգի բջիջների, և հետևաբար նաև տեստոստերոնի հյութազատության հիմնական խթանիչն է։ Արյան մեջ տեստոստերոնի քանակի մեծացումն ընկճում է ԼՀ-ի հյութազատությունը, ինչպես ենթադրում են, գոնադոլիբերինի հյութազատության արգելակման ճանապարհով և ընդհակառակը։ Ընդ որում, այդ ինքնակարգավորման պրոցեսը ինչպես պարզվել է, միջնորդվում է էստրոգեններով` անդրոգենները ենթատեսաթմբում հատուկ ֆերմենտի օգնությամբ վերափոխվում են էստրոգենների, որոնք և առաջացնում են ենթատեսաթմբի հիպոֆիզոտրոպ գարիների գոնադոլիբերին արտադրող բջիջների արգելակում։ ՖԽՀ-ը տղամարդկանց օրգանիզմում գլանդոտրոպ ազդեցություն չի թողնում և հիմնականում խթանում է սերմնագոյացումը`Սերտոլիի բջիջների և առաջնային սպերմատոգոնիումների վրա ագդելու ճանապարհով: Սերտոլիի բջիջների վրա տեղադրված սպեցիֆիկ ընկալիչների հետ փոխազդելու հետևանքով առաջանում է հատուկ անդրոգն կապող սպիտակուց, որը կապվելով տեստոստերոնի հետ` խթանում է սերմնագոյացոմը: Միևնույն ժամանակ, Սերտոլիի բջիջների ակտիվացումն ուժեղացնում է նրանց կողմից արտադրվող էստրոգենների և պոլիպեպտիդային բնույթի հորմոն` ինհիբինի արտադրությունը։ Վերջինս համարվում է ադենոհիպոֆիզի ՖԽՀ-ի արտադրությունը հետադարձ կապի մեխանիզմով արգելակող գործոն։ Առայժմ դեռևս հաստատված չէ ինհիբինի արգելակող ազդեցությունը ենթատեսաթմբում գոնադոլիբերինի արտադրության վրա։
Այսպիսով, անդրոգենների արտադրությունը և ազդեցության արդյունավետությունը ապահովվում է ենթատեսաթումբ-ադենոհիպոֆիզ-Լեյդիգի բջիջներ– Սերտոլիի բջիջներ համակարգում ֆունկցիոնալ փոխադարձ կապերով։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին