Սեռական զարգացում - Ըստ Ֆրոյդի սկսվում է ոչ թե պուբերտատ շրջանում, այլ ծնունդից սկսած։ Անցնում է փուլերի շարք, որոնք տարբերվում են գերիշխող էրոգեն զոնաներով։ Այդ փուլերն են. 1. օրալային փուլ (կյանքի առաջին տարին) - էրոգեն զոնաներն են բերանի թքարտադրող գեղձերը և շուրթերը, 2. անալային փուլ (2-3 տարեկան) էրոգեն զոնան՝ հետանցքի լորձարտադրող գեղձերը, 3. ֆալիկ փուլ (4-6 տարեկան) էրոգեն զոնան՝ սեռական օրգանը (ֆալոսը), բնութագրվում է երեխայի օնանիզմով, էդիպյան բարդույթի ձևավորումով 4. լատենտ շրջան 5. գենիտալային փուլ (պուբերտատ շրջանի սկզբից) - զարգացած "եռականության փուլ, հաճախակի մղումները ենթարկվում են լիբիդոյի իշխանությանը, բավարավում է նորմալ սեռական գործունեության միջոցով։ Սակայն, քանի որ սեռական զարգացումն ըստ Ֆրոյդի, ողջ զարգացման «համակարգ ձևավորող» գործոն է, քանի որ տվյալ սխեման կարող է դիտարկվել նաև որպես առհասարակ անձի զարգացման սխեմա։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին