Սեռական փոքր շրթեր (labia minora pudendi s nymphae). Սրանք մաշկային նուրբ ծալքեր են, որոնք հիշեցնում են լորձաթաղանթ և տեղավորված են մեծ շրթերից միջայնորեն ու զուգահեռ։ Բաժանվում են միմյանցից միջշուրթային ակոսով (sulcus interlabialis s. nympholabialis): Առջևում յուրաքանչյուր փոքր շուրթ բաժանվում է երկու ոտիկի։ Արտաքին (առջևի) ոտիկները միանում են միմյանց և առաջացնում ծլիկի թլիպը (preputium clitoridis), ներքին (հետին) ոտիկները միանալով ծլիկի տակ, կազմում են դրա սանձիկը (frenulum clitoridis): Հետևում սեռական փոքր շրթերն աստիճանաբար միաձուլվում են մեծ շրթերի հետ կամ միանում են միմյանց և առաջացնում ոչ մեծ միջաձիգ ծալքը շրթերի սանձիկը (frenulum labiorum pudendi), որը մասնակցում է հետին կպուկի գոյացմանը։
Փոքր շրթերի հաստության մեջ, հիմքին մոտ, տեղավորված է նախադռան կոճղեզը (bulbus vestibuli): Փոքր շրթերը մազազուրկ են, չունեն քրտնագեղձեր և լորձային գեղձեր, պատված են բազմաշերտ տափակ էպիթելով և պարունակում են բազմաթիվ ճարպագեղձեր։ Դրանք հարուստ են անոթներով և նյարդային վերջույթներով, որով պայմանավորված է դրանց զգայունությունը սեռական հարաբերության ժամանակ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին