Սեռական կյանքին վերաբերող հարցերը պետք է տալ մեծ զգուշությամբ և նրբանկատությամբ։ Սեռական ֆունկցիայի խանգարման առանձնահատկությունների բացահայտումը օգնում է ըմբռնել գինեկոլոգիական հիվանդության բնույթը։ Անհրաժեշտ է պարզել սեռական կյանքով ապրելու և ամուսնանալու տարիքը, տարած հիվանդությունները սեռական կյանքով ապրելուց հետո, սեռական հակումը, բավարարվածությունը, սեռական հարաբերությունների հաճախականությունը, ինչպես նաև անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցները։