Սեռական աղավաղումները կարող են առաջանալ տարբեր պսիխոպաթիաների ժամանակ, բայց ավելի հաճախ դրանք դիտվում են գրգռվող, անկայուն, հիսթերիկ պսիխոպաթների շրջանում, ինչպես նաև տարբեր հիվանդությունների ժամանակ (շիզոֆրենիա, նևրոզներ, էնդոկրին հիվանդություններ, գլխուղեղի օրգանական ախտահարումներ և այլն)։

Սովորաբար պսիխոպաթների սեռական աղավաղումների ձևավորման նախապայման է վաղ զարգացող և սեռական ուժեղ գրգռելիությունը։ Մեծ նշանակություն ունի նաև միջավայրի ազդեցությունը, ալկոհոլիզմն ու թմրամոլությունը. որոշակի դեր կարող է խաղալ տարիքը (երիտասարդ, նախածերունական և ծերունական հասակ, երբ պերվերզիվ մղումներն ուժեղանում են)։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին