Շրջապատող առարկաների ճանաչողության և արտաքին միջավայրում կողմնորոշվելու համար կարևոր նշանակություն ունեն մակերեսային և խորանիստ զգացողությունները, որոնց իմպուլսները պրոյեկցվում են հետկենտրոնական գալարում: Վերջինիս ախտահարումն ուղեկցվում է զգացողական տարբեր եղանակավորությունների թուլացման կամ անկման նշաններով: Զուգորդական գոտիների ախտահարումներն արտահայտվում են առարկայի, սեփական մարմնի կամ միջավայրի ամբողջական ընկալման խանգարումներով: Մարմնազգացողական երկրորդային զուգորդական գոտու ախտահարման ժամանակ հաճախ է հանդիպում հպման (տակտիլ) ագնոզիա:

Աչքերը փակ վիճակում հիվանդը, որն ունի նորմալ հպման զգացողություն, շոշափելով չի կարողանում ճանաչել ափի մեջ դրված առարկաները: Հայտնի է որպես առաջնային կամ իրական աստերեոգնոզ` ի տարբերություն երկրորդային կամ կեղծ աստերեոգնոզի, որի հիմքում ընկած է մակերեսային և խորանիստ զգացողությունների հաղորդչական ուղիների վնասումը` ողնուղեղից մինչև համապատասխան պրոյեկցիոն գոտի:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին