Զգացողության փսիխոսենսոր խանգարումներից սենեսթոպաթիաների տարատեսակ են:Սենեսթոպաթիաներըսուբյեկտիվ բնույթ ունեցող տարբեր շարժողական խանգարումներ են, և կապված չեն նյարդաբանական որևէ ախտահարման հետ։ Որպես սենեսթեզիա կարելի է դիտել հավասարակշռության կորուստը, «ներքին» գլխապտույտը, անկայուն քայլվածքը, «հպումներն» այս կամ այն կողմ, շարժողական անճարակությունը, անճշտությունները` սովորական շարժումներում, կարճատև անշարժությունը` ոտքերում կամ ձեռքերում, անսպասելի թուլությունն առանձին մկանային խմբերում։ Սենեսթեզիաները հաճախ ուղեկցվում են վախով, հատկապես` քայլելու վախով։ Առաջանում են նաև վերաբերման սենսիտիվ մտքեր. հիվանդներին թվում է, թե շրջապատում իրենց հարբածի տեղ են դնում և նրանք ամաչում են տանից դուրս գալ։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին