Մտածողության ասոցիատիվ պրոցեսների ձևի խանգարումներից` մտքի նպատակասլացության խանգարման տարբերակներից մեկն է: Սայթաքումը օբյեկտիվորեն չհիմնավորված դրվագային անցումն է մի մտքից մյուսին։ Հիվանդը սայթաքումից հետո ընդունակ է հետագա հետևողական դատողությունների, սակայն թույլ տված «սխալը չի ուղղում։
Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն
Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան
Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին