Սառեցում նշանակում է մարդու ընդհանուր ախտաբանական հիպոթերմիա: Սառեցմանը նպաստող գործոններից են՝ ջերմաստիճանի իջեցումը, խոնավությունը, օդի շարժման արագությունը (քամի): Ընդհանուր սառեցման սկզբնական սուբյեկտիվ նշան է հանդիսանում թուլության զգացումը: Այնուհետև տուժածը նշում է գլխացավ, գլխապտույտ, երբեմն զգալի քրտնարտադրություն և թքարտադրություն: Թուլությունը գնալով աճում է և վերածվում է ադինամիայի: Տուժածները զգում են քնկոտություն, իսկ ավելի ուշ տեղի է ունենում գիտակցության կորուստ:

Ըստ Ա. Վ. Օռլովի տարբերում են ընդհանուր սառեցման հետևյալ շրջանները: 

Բուժումը .
Առաջին և մինչբժշկական օգնությունը  կայանում է հետևյալում՝ ցրտով ախտա-հարված հատվածների օրգանիզմին հատուկ ջերմաստիճանի և արյան շրջանառության անհապաղ վերականգնում և ցրտահարված մասերի վարակից պաշտպանում: Սառեցված մարդուն կամ ցրտահարված հատվածի ձյունով շփելը անթույլատրելի է, քանի որ կարող է հանգեցնել հյուսվածքների ավելի սառեցմանն ու մաշկին վնասվածքներ հասցնելուն: Տուժածին ցանկալի է արագ հասցնել տաք տեղ: Հարկավոր է աստիճանաբար բարձրացնել ցրտահարված վերջույթների ջերմաստիճանը՝ կիրառելով լոգանքներ, որում ջրի ջերմաստիճանը աստիճանաբար հասցնում են մինչև 30-35o C, բայց 40o C ոչ ավելի: Տուժածին տալիս են տաք, քաղցր թեյ:

 I աստիճանի ցրտահարության դեպքում կատարում են՝

ա) մաշկի ախտահարված մասերի շփում սպիրտով
բ)  ցրտահարված հյուսվածքների ծածկում չոր ասեպտիկ վիրակապով

II աստիճանի ցրտահարության դեպքում դնում են ասեպտիկ վիրակապ: Վերին վերջույթները ցրտահարված տուժածները տարահանվում են ինքնուրույն կամ նստած դիրքով՝ փոխադրամիջոցով, իսկ ստորին վերջույթները ցրտահարված տուժածները՝ պատգարակում պառկած դիրքով, սանիտարական կամ հարմարեցված փոխադրամիջոցով: 

Առաջին բժշկական օգնություն .

I աստիճանի ցրտահարություն ունեցող տուժածներին կատարվում են ախտահարված հատվածների շփում սպիրտով, մինչև մաշկի կարմրելը, որից հետո դրվում է վիրակապ բամբակի հաստ շերտով:
II աստիճանի ցրտահարության դեպքում սպիրտով զգուշորեն շփում են մարմնի ցրտահարված մասերը (բշտերի շրջանը), դնում յուղաբալզամային կամ չեզոք քսուկներով վիրակապեր, ներմուծում պրկախտային անատոքսին, հակաբիոտիկներ:
III աստիճանի ցրտահարության ժամանակ դնում են ասեպտիկ, վերքային մակերեսը ցամաքեցնող վիրակապեր, ներմուծում հակապրկախտային անատոքսին և հակաբիոտիկներ:

Տուժածին տարահանում են որակավորված և մասնագիտացված բուժօգնության փուլ:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին