Սալջարդը դա մեխանիկական վնասվածքի հետևանքով առաջացող հյուսվածքների և օրգանների փակ վնասումն է, որը չի ուղեկցվում տեսանելի անատոմիական խանգարումներով: Սալջարդի ժամանակ հյուսվածքների վնասման բնույթը և աստիճանը կախված են վնասող գործոնի տեսակից, վնասման ուժից և ախտահարման տարածքի մակերեսից:

Սալջարդի ժամանակ առավել բնորոշ փոփոխությունները դիտվում են փոքր տրամագծի արյունունատար և ավշային անոթների կողմից: Առաջանում է անոթների վնասում հետագա հյուսվածքային արյունազեղումներով: Արյունազեղումները կարող են լինել զանազան մեծության՝ սկսած մանր կետայիններից, մինչև մեծ ներհյուսվածքային խոռոչային կուտակումներ՝ հեմատոմաներ: Հեմատոմաների մեծությունը կախված է վնասված անոթի տրամագծից և տվյալ հատվածի հյուսվածքների էլաստիկությունից:

Սալջարդի կլինիկական նշաններն են ցավը, այտուցվածությունը, հեմատոման, ֆունկցիայի սահմանափակումը և խանգարումը: Ցավը կարող է լինել տարբեր ինտենսիվության և պայմանավորված է ինչպես վնասող գործոնի բնույթով և ազդեցության տևողությամբ, այնպես էլ վնասմանն ենթարկված հատվածի անատոմիական առանձնահատկություններով:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին