Սակավարյունային համախտանիշը պայմանավորված է էրիթրոցիտների քանակի և հեմոգլոբինի մակարդակի իջեցմամբ, որը բերում է հյուսվածքներում թթվածնային քաղցի:

Սակավարյունային համախտանիշը բնորոշ է բոլոր սակավարյունություններին և կլինիկապես արտահայտվում է հետևյալով.
- մաշկի և լորձաթաղանթների գունատություն,
- թուլություն,
- հոգնածություն,
- աշխատունակության իջեցում,
- գլխապտույտ,
- ուշագնացություն:

Թթվածնային քաղցը հանգեցնում է սրտամկանի սնուցախանգարման զարգացմանը և արտահայտվում է հևոցով, սրտխփոցով, առիթմիայով, սրտի տոների խլությամբ և  նուրբ սիստոլիկ աղմուկով  բոլոր աուսկուլտատիվ կետերում:

 

 

/Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին