Ռոմուրտիդ(մուրօկտազին)-` Սինթետիկ պրեպարատ է (մուրամիլդիպեպտիդ),որը հանդիսանում է գրեթե բոլոր հայտնի բակտերիաների բջջաթաղանթի հիմնական կրկնվող հատվածը և Ֆրեյնդի լրիվ ադյուվանտի բաղադրիչ պեպտիդոգլիկանի նվազագույն կառուցվածքային մասը,որն ունի իմունախթանիչ հատկություն (Ֆրեյնդի լրիվ ադյուվանտը բաղկացած է տուբերկուլյոզի հարուցչի բջջաթաղանթի պեպտիդոգլիկանից,վազելինից և լանոլինից,այն օգտագործելիս հայտնաբերվել է,որ այն մի քանի անգամ ուժեղացնում է իմուն պատասխանը,երբ օգտագործվում է հակածնի հետ մեկտեղ):

Մուրամիլդիպեպտիդը  IL-1,6-ի,GM-CSF-ի արտադրության հզոր խթանիչ է,ուստի խթանում է լեյկոպոեզը քիմիաթերապիայից,ճառագայթային բուժումից հետո: Այն ուժեղացնում է նաև հակաինֆեկցիոն իմունիտետը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին