Ռիբոնուկլեական թթուն (ՌՆԹ) մոլեկուլ է, որ նուկլեոտիդ միավորների մի երկար շարան է պարունակում: Ամեն նուկլեոտիդ բաղկացած է մի ազոտային հիմքից, մի ռիբոզ շաքարից, և մի ֆոսֆատից: ՌՆԹ-ն շատ նման է ԴՆԹ-ին, սակայն տարբերվում է մի քանի շատ փոքր կառուցվածքային մանրամասերում՝ բջիջում, ՌՆԹ-ն ընդհանրապես միապարուրաձև է, իսկ ԴՆԹ-ն երկպարուրաձև. ՌՆԹ նուկլեոտիդները ռիբոզ են պարունակում, իսկ ԴՆԹ-ն դեզօքսիռիբոզ է պարունակում (մի տեսակ ռիբոզ, որ մի թթվածնի ատոմ պակաս ունի). և ՌՆԹ-ն ԴՆԹ-ի թիմին հիմքի փոխարեն ուրացիլ հիմքն է պարունակում:

ՌՆԹ-ն ԴՆԹ-ից է տրանսկրիպացվում՝ ԴՆԹ պոլիմերազներ անվամբ ֆերմենտների միջոցով, և ընդհանրապես ուրիշ ֆերմենտների միջոցով հավելյալ մշակվում է: ՌՆԹ-ն սպիտակուցների կառուցման հարցում կենտրոնական է:

Տարբեր տեսակների ՌՆԹ-ներ գոյություն ունեն, որոնցից են՝

  • Լրաբեր կամ ինֆորմացիոն ՌՆԹ
  • Ռիբոսոմային կամ մատրիցային ՌՆԹ
  • Փոխադրող կամ տրանսպորտային ՌՆԹ

Ռետրովիրուսները որպես գենետիկական ապարատ պարունակում են ՌՆԹ, ԴՆԹ-ի փոխարեն:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին