Սրտի գործունեության գնահատման համար կիրառվում է նաև ռենտգենյան հետազոտությունների տարբերակներից մեկը՝ էլեկտրակիմոգրությունը, որը սրտի ստվերի փոփոխությունների գրանցումն է ռենտգենյան ապարատի լուսապաստառի վրա։ էլեկտրակիմոգրությունը թույլ է տալիս սրտի և անոթների առանձին կետերի շարժման փողային վերլուծության ճանապարհով ուսումնասիրել սրտամկանի կծկումային ֆունկցիան։

Ռենտգենյան մեթոդով սրտի գործունեության ուսումնասիրության այլ տարբերակ է ռենտգենակիմոգրությունը։ Սրտի ցածր ֆունկցիոնալ հնարավորությունների ժամանակ ռենտգենակիմոգրի փոփոխություններն էապես տարբերվում են այն փոփոխություններից, որոնք գրանցվում են սրտի բնականոն գործունեության ընթացքում։
Այժմ ռենտգենակիմոգրությունը կիրառվում է միայն հատուկ հետազոտություններում։