Ընկալման խանգարումներից ցնորքների` ըստ դրսևորման ձևի, տարատեսակ են: Ռեֆլեկտոր ցնորքներն առաջանում են մեկ զգայարանի (լսողական, տեսողական) տիրույթում, երբ ազդեցությունն առկա է բոլորովին այլ զգայարանի վրա։ Օրինակ՝ հիվանդը պտտում է դռան բանալին և այդ իսկ պահին իր սրտի շրջանում ունենում է այդ բանալու զգացողությունը (Է. Բլեյլերի օրինակը)։ Ֆունկցիոնալ (տե`ս ցնորքներ` ֆունկցիոնալ) և ռեֆլեկտոր ցնորքները տարբերվում են իսկական ցնորքներից նրանով, որ առաջանում են (ինչպես նաև` պատրանքները) իրական գրգիռների ազդեցության պայմաններում, սակայն՝ ի տարբերություն պատրանքների, աղավաղվում է ոչ թե այդ իրական առարկան, այլ առաջանում է նոր երևույթ, որը չի խառնվում իրականի հետ։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին