Ռեակտիվ պսիխոզները պսիխոտիկ մակարդակի հոգեկան խանգարումներ են, որոնք առաջանում են անձի համար մեծ կարևորություն ունեցող հոգեկան տրավմաների ազդեցությամբ, գերուժեղ հոգեկան ցնցումների հետևանքով, մարդու կյանքին, ազատությանը վտանգ ներկայացնող իրավիճակներում։

Ռեակտիվ պսիխոզների զարգացմանը նպաստում են սոմատիկ կամ վարակիչ հիվանդությունների հետևանքով առաջացող ասթենիզացիան, անձի պսիխոպաթիկ գծերը, գանգուղեղային վնասվածքները, երկարատև անքնությունը, թունավորումները, ինչպես նաև կլիմակտերիկ շրջանը։