Ռացիոնալ սնման այլ պատկերացումներա) Բուսակերություն (վեգետարյան սնում): Սնման ձև է, որը թույլ է տալիս բացառապես բուսական սննդի օգտագործում: Այն մեծ զարգացման է հասել 19-րդ դարի վերջում: Տարբերոմ են հնաբուսակերություն, որը կողմնակից է խիստ սահմանափակումների և նորաբուսակերություն, որը թույլ է տալիս սննդի մեջ օգտագործել նաև կենդանական ծագման որոշ սննդանյութեր` կաթ, ձու, կարագ: Բուսակերները գտնում են, որ կենդանական սնունդը, հատկապես միսը, հիդրոլիզվհլով առաջացնում են մեծ քանակով նեխային և տոքսիկ արգասիքներ, որոնք թունավորում են օրգանիզմը, մինչդեռ բուսական սնունդը հարուստ է կենսաբանական ակտիվ նյութերով, վիտամիններով, հանքային աղերով, ֆիտոեցիդներով, որոնք նախապահպանում են աթերոսկլերոզից:
Այդ սնուցման մեջ օգտակարը բալաստային նյութերի հարուստ պարունակությունն է, սակայն կենդանական սննդից հրաժարումը զրկում է օրգանիզմը կարևոր և արժեքավոր շատ նյութերից:
Այժմ գտնում են, որ նորաբուսակերությունը օրգանիզմի համար վնասակար չէ, իսկ դրական ազդեցությունը կասկածելի է:

բ) Հումակերություն: Մերժում է սննդի, այդ թվում մսի, ձկան, թռչունի որևէ խոհարարական մշակում, գտնելով, որ ջերմային մշակման ժամանակ քայքայվում են սննդի բոլոր ակտիվ նյութերը: Իհարկե, դա ընդունելի միտք է, սակայն այն տարածել բոլոր սննդամթերքների վրա սխալ է: Չպետք է անտեսել չմշակված մսեղենի միջոցով մակաբույծներով և միկրոօրգանիզմներով վարակվելու վտանգը:

գ) «կենդանի էներգիայի» տեսությունը գտնում է, որ սննդի ջերմային մշակումը սպանում է «սննդի կենդանի էներգիան», որի հետևանքով մեծանում է ընդունվող սննդի քանակը: Ըստ այդ տեսության հում մսի դեպքում մարդուն օրվա ընթացքում բավական է 1000 կկալ և մոտ 12 գ սպիտակուց: Սակայն այդ տեսությունը հակասում է թերմոդինամիկայի և կենսաէներգետիկայի տվյալներին:

դ) Միավորային դիետա: Տալիս է ճիշտ խորհուրդներ' չօգտագործել ավելորդ կալորիաներ, զգուշանալ շատակերությունից և հետևել ընդունած կալորիաների քանակին: Դրա համար սննդանյութերի կալորակւսնությունը արտահայտում է միավորներով, սակայն դա գործնական բարդություններ է ստեղծում, ավելի մատչելի է օգտվել Ա.Ա.Պոկրովսկու կալորականության աղյուսակներից և ինքնահսկողության ենթարկել ընդունած կալորիաների քանակը:

ե) Սննդային գլխավոր գործոնի տեսություն: Այս տեսությունը գերագնահատում է սննդի մեջ մի որևէ բաղադրիչի նշանակությունը: Օրինակ, խորհուրդ է տալիս սննդի մեջ մշտապես ավելացնել վիտամին C-ի մեծ քանակներ, խնձորի քացախ, ծլած ցորեն և յլն: Սա հակասում է ռացիոնալ սնման դրույթներին' սնունդը պետք է լինի բազմազան:

Սննդանյութերի փոխադարձ փոխարինելիության գաղափարը ֆիզիոլոգիայում մտցրել է Ռուբները և հայտնի է իզոդինամիայի կամ սննդանյութերի հավասարազորության օրենք անվան տակ: 1գ ճարպը, որը օրգանիզմին տափս է 38,94 կՋ էներգիա կարելի է փոխարինել 2,8 գ ածխաջրատով, կամ նույնքան սպիտակուցով, իսկ 1գ սպիտակուցը, կամ 1գ ածխաջրատը, որոնք օրգանիզմին տալիս են 17,17 կՋ, համարժեք են ճարպի 0,44 գրամին:
Սննդանյութերի հավասարզորության օրենքը նկատի ունի օրգանիզմի միայն էներգիական պահանջների բավարարումը: Մինչդեռ սննդանյութերը ունեն նաև կառուցողական նշանակություն: Օրգանիզմը բավարար քանակով պետք է ստանա սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրատներ, հանքային աղեր և վիտամիններ:

Անբավարար սնման, այդ թվում նաև սննդի ցածր կալորականության ժամանակ զարգանում են տարբեր հիվանդություններ, իջնում է մարմնի զանգվածը: Լրիվ քաղցը կարող է տևել մոտ 40 օր, որից հետո օրգանիզմը մահանում է: Գերառատ սննդի ընդունման դեպքում նույնպես առաջանում են տարբեր հիվանդություններ, մարմնի զանգվածի մեծացում, ճարպակալում: Այսպիսով, ռացիոնալ սննդի, ինչպես նաև սննդի կալորականության հիմնական ցուցսւնիշներից մեկը մարմնի զանգվածն է:.Հավելյալ զանգվածի դեպքում պետք է կամ իջեցնել ընդունվող սննդանյութերի քանակը կամ բարձրացնել էներգածախսերը, օրինակ, ֆիզիկական ակտիվությունը բարձրացնելու ճանապարհով:
Տարբերում ենք մարմնի փաստական իդեալական, պատշաճ («անհրաժեշտ»), և բնակչության միջին զանգված ցուցանիշներ:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին