Քսանտոմաներ, քսանտելազմաներ – առաջանում են ճարպային փոխանակության (առաջին հերթին խոլեստերինի) արդյունքում: Նշանակություն ունեն աթերոսկլերոզի ախտորոշման հարցում, հատկապես վկայում են ընտանեկան դեպքերի առկայության մասին: Դրանք կարող են առաջանալ նաև լյարդի պաթոլոգիաների` առաջին հերթին առաջնային բիլիար ցիռոզի դեպքում: Քսանտոմաները անհարթ մակերեսով գոյացություններ են, սովորաբար հայտնաբերվում են հոդերի, ախիլյան ջլերի շրջանում:

Քսանտելազմաները հաճախ մաշկի մակերեսից վեր բարձրացող դեղնագազարագույն գույնի տարբեր ձևի լաքաներ են: Սովորաբար տեղակայվում են, կոպերի, ականջախեցիների և բերանի լորձաթաղանթի վրա: Հիստոլոգիորեն այս երկու գոյացությունները իրենցից ներկայացնում են խոլեստերին և տրիգլիցերիդներ պարունակող ֆագոցիտներ: Խոլեստերինի մակարդակը պետք է երկար ժամանակ գերազանցի 10 մմոլ/լ, որպեսզի ի հայտ գան նշված գոյածությունները: Աթերոսկլերոզի ևս մեկ արտաքին նշան է համարվում եղջրաթաղանթի ծերունական աղեղը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին