Քրոմոսոմներ (հուն. χρώμα — գույն և հուն. σώμα — մարմին) — էուկարիոտ բջջի կորիզի լավ ներկվող ներառումներ են, որոք կարելի է հեշտությամբ նկատել բջջի ցիկլի որոշ փուլերում` միտոզի կամ մեյոզի ժամանակ: Քրոմոսոմը իրենից ներկայացնում է քրոմատինի կոնդենսացիայի բարձր աստիճան, այն մշտապես ներկա է բջջի կորիզում: Վերջերս խոսվում է նաև բակտերիալ (ոչ կորիզային) քրոմոսոմնների մասին:

Քրոմոսոմներում է կենտորնացված բջջի ժառանգական ինֆորմացիայի մեծ մասը ԴՆԹ-ի տեսքով: