Քիմիական միջներդներՕրգանիզմի գոյատևման համար տարբերակված, մասնագիտացված հյուսվածքներում տարազատված տարբեր ֆունկցիաների առկայությունն անհրաժեշտ է դարձնում նրանց միջև փոխադարձ կապի, միջօրգանային փոխհարաբերությունների գործունեության կարևորությունը։ Վերը քննարկվել է կապի մեկ տեսակ՝ էլեկտրաքիմիական ազդակների արագ հաղորդումը։ Ընդհանուր շրջանառության և առանձին օրգաններին ազդակները հաղորդելու կապի այլ տեսակը հիմնված է նյարդային համակարգի և այլ մասնագիտացված հյուսվածքների կողմից հատուկ նյութերի արտազատման վրա։ Բջիջների նյութափոխանակային ակտիվության այդպիսի համաձայնեցումն անընդհատ իրականացվում է միջնորդների և փոփոխիչների կողմից։

Օրգանիզմում հաղորդակցությունը բջիջների միջև ներկայացված է մի քանի տեսակով։ Աուտոկրին կարգավորում՝ երբ բջջի կողմից արտազատվող նյութն ազդեցություն է թողնում նույն բջջի վրա։ Պարակրին կարգավորում, որի ժամանակ արտազատվող գործոնն ազդում է հարևան բջջի վրա։ Ներզատական համակարգի գործունեությունը կապված է միջնորդի մոլեկուլը հեռահար հյուսվածքներին՝ թիրախներին հասցնելու հետ։ Նյարդային հյուսվածքի կողմից արյան մեջ միջնորդն արտազատող համակարգը կրում է նյարդաներզատական համակարգ անվանումը։ Վերջապես, գոյություն ունեն մասնագիտացված ներզատական գեղձեր (ներքին հյութազատության գեղձեր), որոնց քիմիական միջնորդները հանդիսանում են հորմոնները։ Մեծ թվով հորմոններ կարող են հանդես գալ որպես առաջին օղակ բազմաթիվ հաջորդաբար գործող միջնորդների շղթայում, որոնք հանգեցնում են հյուսվածք-թիրախի յուրահատուկ ռեակցիաների։ Հորմոնի ազդեցության ուղղվածությունը և ընտրողականությունը որոշվում է նրա հանդիպմամբ բջիջ-թիրախների մակերեսի վրա տեղադրված սպիտակուցային մոլեկուլների՝ ընկալիչների հետ։ Տվյալ հորմոնի համար մասնագիտացված ընկալիչներն ազդակը հաղորդում են բջջի ներսը, որի շնորհիվ այնտեղ սկսվում է մեկ կամ մի քանի ֆերմենտային կասկադներ ընդգրկող ռեակցիաների շղթա։ Շնորհիվ վերջինների, բջիջ-թիրախն արյան մեջ գտնվող հորմոնի ամենաչնչին խտությանն արձագանքում է ուժեղ ռեակցիայով։

Բոլոր հորմոնները բաժանվում են երկու խմբի։ Առաջին խմբի հորմոնները հեշտությամբ թափանցում են բջջի մակերեսային թաղանթի միջով (ստերոիդներ և լիպոֆիլ հորմոններ)։ Նրանք, ըստ երևույթին, ազդում են բջջի գենետիկական ապարատի վրա։
Երկրորդ խմբի հորմոնները, որոնք մեծամասնություն են կազմում, չեն թափանցվում թաղաթի միջով։ Այդ հորմոնները փոխներգործելով ընկալիչների հետ ապահովում են ներբջջային կասկադային մեխանիզմի արձակումը (այսինքն, ռեակցիաների շղթաների, որոնք ուժեղացնում են ելակետային ազդակը), որը վերջին հաշվով հանգեցնում է ցիտոպլազմայում ներբջջային կարգավորիչի գոյացմանը։ Այդ ռեակցիաները, համեմատած առաջին խմբի հորմոնների ռեակցիաների հետ, ընթանում են ավելի արագ ու կարճատև։ Երկրորդ խմբի հորմոնները կոչվում են արտաբջջային կամ աոաջին, միջնորդներ (մեսսենջերներ), իսկ ներբջջային կարգավորման մոլեկուլը (կամ մոլեկուլների համալիրը), որը ձևավորվում է հորմոնի ըեկալիչի հետ փոխազդեցությունից հետո՝ ներբջջայիև կամ երկրորդ միջնորդ։ Ներբջջային գործընթացների ռեակցիան հորմոնի նկատմամբ որոշվում է ներբջջային միջնորդներով։ Առավել հայտնի երկրորդ միջնորդ են հանդիսանում կալցիումի իոնները և նուկլեոտիդների ցիկլիկ մոնոֆոսֆատները, գլխավորապես ցիկլիկ 3,5-ադենոզինմոնոֆոսֆատը (ցԱՄՖ) և նրան շատ մոտ ցիկլիկ 3,5-գուանոզինմոնոֆոսֆատը (ցԳՄՖ)։ Այդ երկու միջնորդների ազդեցությունը հանգեցնում է տարբեր սպիտակուցներ ֆոսֆորիլացնող ֆերմենտների ակտիվության կարգավորման։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին