Բնական քիլլերները լիմֆոիդ բջիջներ են, որոնք տարբերվում են T և B-լիմֆոցիտներից: Սրանք իրենց մակերեսին ունեն լիգանդներ ածխաջրերի մոլեկուլների համար, որոնք առկա են շատ բջիջների մակերեսի վրա: Այսպիսի բջիջների հետ փոխազդեցությունը բերւոմ է NK-բջջի ցիտոպլազմատիկ հատիկներից գրանզիմների և պերֆորինների ձերբազատմանը: Այս նյութերը գրոհում են սահմանակից բջջի բջջաթաղանթը և այլ փոխազդեցությունների շնորհիվ խթանում ապոպտոզը:

Պերֆորինը հավաքվում է ախտածինի բջջաթաղանթին` առաջացնելով 16 նմ տրամագծով անցք: NK-բջջի վերոհիշյալ գործողությունները ընկճվում են, եթե այն հանդիպում է մարմնի նորմալ բջջի, քանի որ վերջիններս ունեն իրենց մակերեսին MHC-I մոլեկուլներ: Վիրուսները երբեմն ընկճում են MHC-I-ի սինթեզը այն բջիջներում, որոնց ախտահարում են, ուստի NK-բջիջը այդ բջիջներին վերաբերվում է որպես օտար բջջի և քայքայում դրանք: NK-բջիջները 100 անգամ ակտիվանում են ինտերֆերոնների (IFN-a և IFN-β) ազդեցությամբ, որոնք արտադրվում են վիրուսով ախտահարված բջիջների կողմից:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին