Պտղի թթվածնաքաղցը ախտաբանական վիճակ է, որը զարգանում է հղիության և ծննդաբերության ժամանակ թթվածնային անբավարարության ազդեցությամբ։ Պերինատալ մահացության կառուցվածքում պտղի և նորածնի թթվածնաքաղցը գրավում է առաջին տեղերից մեկը։ Պտղի թթվածնաքաղցի հաճախականությունը կազմում է 4-6%, իսկ պերինատալ հիվանդության մեջ` 21-45%։