Երկբևեռ փսիխոզը (բիպոլյար փսիխոզ) էնդոգեն հիվանդություն է, որը բնորոշվում է հուզական ոլորտի պարբերաբար առաջացող խանգարումներով (մանիակալ, դեպրեսիվ), միջփուլային շրջանում ախտանշանների լրիվ դարձելիությամբ և բարորակ ընթացքով։

Աֆեկտիվ փուլերը կարող են լինել տարբեր խորության և տևողության։ Միջվազային շրջանում (ինտերմիսիա) հոգեախտաբանական սիմպտոմատիկան լիովին հետ է զարգանում, հիվանդը լինում է հոգեպես առողջ։ Հիվանդությունն անձի իջեցում չի առաջացնում նույնիսկ այն դեպքում, երբ հոգեկան խանգարման փուլերը հաճախ են կրկնվում։ Երկբևեռ պսիխոզի տարածվածությունը կազմում Է 0,32 ըստ 1000 բնակչի հաշվարկով։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին