Ալկոհոլամոլությունը հաճախ հոգեկան խանգարումների առաջացման պատճառ է դառնում։ Այդ խանգարումները կարող են կրել ինչպես սուր և կարճատև, այնպես էլ քրոնիկական բնույթ։ Դրանցից հիշատակության են արժանի հարբեցատենդը, ալկոհոլային ցնորագարությունը (հալուցինոզ) ալկոհոլային զառանցանքը, կորսակովյան պսիխոզը, ալկոհոլային էպիլեպսիան, Գայե-Վերնիկեի էնցեֆալոպաթիան։