Պսևդոալերգիան անհապաղ, գեներալիզացված  ռեակցիա է պարարտ բջիջների միջնոորդանյութերի արտազատմամբ` IgE-անկախ մեխանիզմով:Չնայած կլինիկան նման է անաֆիլաքսիայի, սակայն հակամարմիններ առկա չեն, և կարող է առաջանալ դեղի առաջին ներմուծումից: Օպիատները,օրինակ, վանկոմիցինը, պոլիմիքսին B-ն և D-տուբոկուրարինըկարող են անմիջապես պարարտ բջջից միջնորդանյութերի ձերբազատում խթանել` բերելով եղնջացանի, այտուցի, անգամ անաֆիլաքսիայի նման երևույթների առաջացման: Ընդհանուր առմամբ, այս ռեակցիաները կարող են կանխվել նախապես կորտիկոստերոիդների և հակահիստամինների ներմուծմամբ, ինչպես արվում է ռենտգեն կոնտրաստ նյութերի դեպքում: Իսկ IgE-կախյալ ռեակցիաները, չեն կարող կանխվել:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին