Փսևդոռեմինիսենցիան հիշողության պարամնեստիկ խանգարում է: Ամենապարզ և հաճախ դիտվող պարամնեզիաներից են, որոնք բնութագրվում են հիշողության միայն ժամանակային սխալմամբ՝ երբեմն նախկինում կատարվածը վերարտադրվում է ինչպես վերջերս կատարված։ Այլ կերպ, այս խանգարումները կոչվում են «հիշողության պատրանքներ»։ Անցյալի իրադարձությունները տեղափոխելով դեպի ներկան, հիվանդները, փաստորեն, «լրացնում» են հիշողության բացերը, որոնք առաջանում են ֆիքսացիոն կամ պրոգրեսիվ ամնեզիայի հետևանքով։ Փսևդոռեմինիսցենցիաները, սովորաբար, բավականին կայուն են և ըստ բովանդակության՝ շատ առօրեական։ Սրանց տեսակներից են էկմնեզիաները՝ առկա իրավիճակի հետադարձ շարժ, «կյանք անցյալում», երբ ջնջվում են սահմանները անցյալի և ներկայի միջև։
 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին