Պսեդոդեմենցիան թվացյալ թուլամտություն է։ Հիվանդի վարքագիծը հանկարծակի դառնում է թուլամիտ մարդու վարքագիծ, նկատվում է նույնիսկ տարրական գիտելիքների կորուստ, հարցերին պատասխանում է մոտավոր, հրահանգները ևս մոտավոր է կատարում։

Հիվանդը հարցերին պատասխանելու ընթացքում կարող է հիմարավուն ծիծաղով շուրջը նայել կարծես ձևանալով թուլամիտ։ Ոչ ճիշտ պատասխանների բովանդակությունը միշտ պայմանավորված է տրավմատիկ իրավիճակով և միշտ համապատասխանում է տրված հարցերի թեմային։

Հնարավոր է, որ այն լինի սպասվող պատասխանի լրիվ հակառակ տարբերակով, օրինակ սպիտակ գույնը անվանում են սև։ Նույնը վերաբերվում է գործողություններին, օրինակ հիվանդը կոշիկները հագցնում է ձեռքերին, ոտքերը մտցնում վերնաշապիկի թևերի մեջ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին