Պրոթեզավորումը դա ողջ վերջույթի կամ դրա բացակայող հատվածի փոխարինումն է հատուկ հարմարանքներով՝ վերջույթի ձևի և ֆունկցիայի մասնակի վերականգնման նպատակով: Այդ նպատակով օգտագործվում են պրոթեզներ, որոնք վերականգնում են վերջույթի հենարանային և շարժիչ ֆունկցիան, կանխում հենաշարժական համակարգի երկրորդային դեֆորմացիաները: