Տրիխոմոնադային միզուկաբորբով յուրաքանչյուր երրորդ հիվանդի մոտ պրոստատիտ է զարգանում սուր կամ խրոնիկ ընթացքով: Սուր պրոստատիտի ժամանակ դիտարկվում են միզարձակության դժվարություններ, ցավեր ստորորովայնային և շեքի հատվածներում, ընդհանուր ինտոքսիկացիայի նշաններ և այլն:

Խրոնիկ պրոստատիտը (ԽՊ) զարգանում է սուր պրոստատիտից, սակայն ավելի հաճախ առաջնայնորեն ի սկզբանե տարտամորեն ընթանալով:

 

Պրոստատիտն ունի 3 կլինիկական ձև կատարալ (ախտահարվում են միայն շագանակագեղձի արտատար ծորանները  օրգանի չափերը և ուրվագիծը փոփոխված չեն, սակայն շոշափումը ցավոտ է), ֆոլիկուլային(ախտահարվում են ացինուսները կամ ֆոլիկուլները ալվեոլային գեղձային համակարգը, և, մասնակիորեն միայն շագանակագեղձի միջանկյալ նյութը; շոշափվում են ոլոռի մեծության հանգույցիկներ) և պարենխիմատոզ (ախտահարվում է թե գեղձային հյուսվածքը և թե միջանկյալ նյութը, մեկ բիլթը կամ ամբողջ գեղձը շոշափվելով տարածուն պնդացման ձևով գեղձը չափերով մեծացած է, ամուր համակազմվածքի, բլթերը ոչ միանման են, շոշափումը ցավոտ):

 

ԽՊ-ն արտահայտվում է ուրեթրիտի ախտանիշներով, շեքի, սրբոսկրի և ուղիղ աղու շրջանի պարեսթեզիաներով (գերլցված, ծանրության, ճնշման զգացում) և բութ` երբեմն մորմոքուն բնույթի ցավերով, որոնք ուժեղանում են երկար ժամանակ նստելիս, դեֆեկացիայի, ձիավարժանքների ժամանակ և այլն:

 

Ցավերը ճառագայթում են գոտկային հատվածի, ուղիղ աղու, սրբոսկրի, ամորձապարկի, առնանդամի ուղղությամբ: Դիտարկվում են միզային (հաճախակի, նաև գիշերն առաջացող միզելու ցավոտ և հրամայական պահանջ, դժվարամիզություն), սեռական (հիպոէրեկցիա, վաղաժամ էյակուլյացիա, անօրգազմիա) և նյարդային (նյարդասթենիկ համախտանիշ, անքնություն, աշխատունակության անկում, սրտի գործունեության խախտում) համակարգերի գործառութային խախտումներ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին