Պրոդուկտիվ (պրոլիֆերատիվ)բորբոքումը բնութագրվում է հյուսվածքային տարրերի բազմացման գերակշռմամբ: Ալտերատիվ և էքսուդատիվ փոփոխություններն անցնում են երկրորդ պլան: Բջիջների բազմացման արդյունքում առաջանում են օջախային կամ տարածուն բջջային ինֆիլտատներ: Դրանք կարող են լինել պոլիմորֆ բջջային, կլոր բջջային (լիմֆոցիտային-մոնոցիտային), մակրոֆագային, էպիթելաբջջային, հսկա բջջային, պլազմաբջջային: