Փքվածություն (մետեորիզմ): Փքվածությունը զարգանում է աղիներում գազերի կուտակման և ներծծման գործընթացի խանգարման հետևանքով: Առողջ մարդու մոտ սննդանյութի մարսման ընթացքում առաջանում է մոտ 15 լ գազ, որի մեծ մասը աղու պատով ռեզորբցիայի է ենթարկվում և միայն 2լ-ն է արտամղվում դուրս: Զգալիորեն մեծանում է որովայնի ծավալը, հիվանդները գանգատվում են ծանրության զգացումից: Կրծքավանդակում, պրեկորդիալ շրջանում կարող է լինել ցավային զգացողությունը կապված ստոծանու ճնշման հետ: Հաճախ մետեորիզմի պատճառ կարող է լինել դիսբիոզը, միկրոբների հավելյալ աճը բարակ աղիներում, ստամոքսաղիքային համակարգի ֆերմենտների անբավարարությունը և ուտելիս չափից ավելի օդի կլանումը, ինչպես նաև աղիներում գազերի ներծծման խանգարումը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին