Տարբերակում են փորոքների առաջնային և երկրորդային ֆիբրիլյացիա: Փորոքների երկրորդային ֆիբրիլյացիա զարգանում է ծանր սրտային անբավարարության կամ սրտածին շոկի ֆոնի վրա:

Փորոքների ֆիբրիլյացիան առավել հաճախ« առաջանում է մեծահասակների մոտ: Առաջնային փորոքների ֆիբրիլյացիա հաճախ զարգանում է ինֆարկտի առաջին 4 ժամվա ընթացքում, այնուհետև նրա առաջացման ռիսկը փոքրանում է: Հազվադեպ կարող է առաջանալ, այսպես կոչվախ «ուշացած» ֆիբրիլյացիա, ինֆարկտից 48 ժամ հետո: Առաջնային փորոքների ֆիբրիլյացիան, սրտամկանի ինֆարկտի ST սեգմենտի բարձրացմամբ« հիվանդների մահվան ռիսկի որոշիչ գործոնն է առաջին օրը:

Փորոքների ֆիբրիլյացիայի բուժման հիմնական մեթոդը էլեկտրական դեֆիբրիլյացիան է: Դեֆիբրիլյացիայի համար խորհուրդ է տրվու օգտագործել միաֆազ դեֆիբրիլյատոր 200Ջ պարպմամբ: Առաջին պարպման անարդյունավետության դեպքում` 200-300Ջ, իսկ նրա անարդյունավետության դեպքում` 360Ջ: Ամիոդարոնի նկատմամբ կայուն փորոքային առիթմիաները կարելի է կասեցնել լիդոկաինի` 1 մգ/կգ երակային ներարկում, հետագայում կաթիլային ներարկում 1-4 մգ/րոպ կամ նավոկաինամիդի օգնությամբ: Հակառիթմիկ դեղամիջոցների ներարկումից հետո, եթե փորոքների ֆիբրիլյացիան պահպանվում է ցուցված է էլեկտրական ֆիբրիլյացիայի կրկնություն: Ռիթմի վերականգնումից հետո, փորոքների ֆիբրիլյացիայի կրկնությունից խուսափելու համար« կարելի է շարունակլ ամիոդարոնի երակային ներարկումը 0,5 մգ/րոպ դեղաչափով՝ 6 ժամ: Կրկնության վտանգի բացակայության դեպքում դեղամիջոցի ներարկումը դադարեցնել:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին