Սրանց են պատկանում մազանոթները, որտեղ հիմնականում տեղի են ունենում փոխանակության պրոցեսները։ Մազանոթները ընդունակ չեն կծկվելու, և նրանց տրամագիծը փոխվում է կախված նախա– և հետմազանոթային դիմադրունակ անոթներում և անոթներ-սեղմաններում տեղի ունեցող արյան ճնշման փոփոխություններից։