Իմպլանտոլոգիայամ, ինչպես նաև բժշկության այլ բնագավառներում օգտագործվում են տարբեր տեսակի պլաստմասսաներ։ Սակայն, ինչպես ցույց տվեցին Օպենհեյմերի աշխատանքները (1958), նրանք օրգանիզմի ակտիվ նյութերի (հեղուկներ և ֆերմենտներ) ազդեցությամբ ենթարկվում են քայքայման։ Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայամ ավելի հաճախ օգտագործվում է պոլիմեթիլմետակրիլատը (ՊՄՄԱ)։ Պլաստմասսաների ոչ բարձր մեխանիկական հատկությունները, փափուկ հյուսվածքներում ալերգիկ ռեակցիաներ առաջացնելը սահմանափակում են նրանց կիրառամը իմպլանտոլոգիայում։ Մշակված է բարձր համատեղելիությամբ օժտված պոլիմեթիլմետակրիլատ ապակիական ածխածնի հետ (ՊՄՄԱ-ԱԱ)։ Այն ավելի իներտ է, բայց ավելի փխրան և կիրառվում է օրթոպեդիկ ստոմատոլոգիայով մետաղական կոնստրուկցիաների ծածկման նպատակով։