Պիլեֆլեբիտը դռներակի ճյուղերի թարախային թրոմբոֆլեբիտն է, որը հանգեցնում է լյարդի թարախակույտների, սեպսիսի առաջացմանը: Հիվանդների վիճակը ծայրաստիճան ծանր է, արտահայտված է թունավորումը: Ջերմությունը բարձր է, հեկտիկ բնույթի: Ի հայտ է գալիս դեղնուկ՝ հեպատոցիտների ախտահարման պատճառով: Լյարդը մեծացած է: Մահացությունը բարձր է: Հիավնդները մահանում են սուր լյարդ - երիկամային անբավարարությունից: