ՊՀՆ-ը հանդիսանում է միզային համակարգի օբստրուկցիայի ամենահաճախակի հատվածը: Այս անոմալիան հանդիպում է բոլոր պրենատալ ախտորոշված հիդրոնեֆրոզների 64% դեպքերում: ՊՈւՀ նեղացումը առաջանում է միզածորանի հատվածի իրական օրգանական նեղացման (բնածին նեղացում) կամ որոշ արտաքին ազդակների, ինչպիսիք են աբերանտ անոթը, միզածորանի ծալումը կամ մուտքի բարձր դիրքը: Չվերացված օբստրուկցիան բերում է երիկամային ֆունկցիայի իջեցմանը: ՊՈւՀ նեղացման հավանականությունը բարձր է, եթե երեխայի ծնվելուց հետո ՈւՀ-ամբ պահպանվում է պրենատալ հայտնաբերված հիդրոնեֆրոզը: Ախտորոշումը հաստատվում է ֆուրոսեմիդի կիրառմամբ ռադիոիզոտոպային հետազոտմամբ (MAG-3 կամ DTPA սցինտիգրաֆիա) կամ վերջին ժամանակներս կիրառվող միզային համակարգի ՄՌՀ (MRI): Որովայնային և գոտկային ցավերով հիվանդների մոտ այդ հետազոտությունները անհրաժեշտ է կատարել սուր ցավերի ժամանակ, քանի որ օբստրուկցիան կարող է լինել անցողիկ:

   Վիրահատական միջամտության ցուցում են հանդիսանում այնպիսի բարդություններ, ինչպիսիք են ինֆեկցիան, քարերը, ցավերը և երիկամային ֆունկցիայի կորուստը, որը որոշվում է ռադիոիզոտոպային հետազոտմամբ (ախտահարված երիկամի ֆունկցիան <40% կամ ֆունկցիայի կորուստ >10%-ով):
Քանի որ երիկամային ֆունկցիան ռենտգեն նկարների վրա ունի հարաբերական (%) բնույթ, ապա բացահայտել նրա իջեցումը երկկողմանի ախտահարման ժամանակ բարդ է և կարող է մնալ աննկատ: Պրենատալ ախտորոշված հիդրոնեֆրոզների ժամանակ առկա է երկընտրանք՝ հիվանդների անհիմն ինտենսիվ բուժում հիվանդության բնական բարենպաստ ընթացքի դեպքում, որը չի պահանջում վիրահատական միջամտություն մի կողմից և մյուս կողմից՝ երիկամային ֆունկցիայի պրոգրեսիվ կորուստ բուժման բացակայության դեպքում:

Հիդրոնեֆրոզի աստիճանի ավելացումը կրկնակի ՈւՀ-յան ժամանակ, ինչպես նաև ավազանի պրե- և պոստնատալ լայնացումը>18 մմ հանդիսանում են պրոգնոստիկ անբարենպաստ ցուցանիշներ երիկամային ֆունկցիայի կորստի առումով, և հետևաբար՝ խիստ ցուցում վիրահատական միջամտության: Այժմ բոլոր տարիքի երեխաների մոտ ավելի հաճախ են կիրառում մինիմալ ինվազիվ մեթոդներ, օրինակ լապարոսկոպիան: Մինչև մեզի արտահոսքի վերականգնումը ոչ հազվադեպ կիրառում են քիմիոպրոֆիլակտիկա:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին