Մոտիվացիաների մակարդակում կամային ոլորտի հակումների և մոտիվների աղավաղում է: Սեռական հակման բավարարման աղավաղված ձևեր են, նորմալ սեռական կյանքի բացակայության պայմաններում, որի խանգարման հիմնական տարբերակներն են`
* ֆետիշիզմ՝ սեռական բավարարում հակառակ սեռի ինտիմ բնույթի զգեստների և իրերի միջոցով,
* էքսհիբիցիոնիզմ՝ սեռական օրգանների մերկացում հակառակ սեռի ներկայությամբ՝ սեռական բավարարում ստանալու նպատակով, հաճախ ուղեկցվելով ձեռնաշարժությամբ (օնանիզմով),
* տրանսվեստիզմ՝ հակառակ սեռի զգեստները կրելու, նրան բնորոշ իրերն օգտագործելու մղում, որի ժամանակ տվյալ անձը լիովին բավարարում է իր սեռական հակումը,
* հոմոսեքսուալիզմ՝ նույն սեռի հանդեպ սեռական հակման դրսևորում, որը լիովին բավարարում է այդ անձի սեռական հակումները, այն կանանց մոտ կոչվում է լեսբիականություն, իսկ տղամարդկանց մոտ՝ արվամոլություն,
* վուայերիզմ՝ սեռական գործողությամբ զբաղվող կամ մերկացած մարդկանց գաղտնի դիտելու պարբերական կամ մշտական հակում, որը հարուցում է սեռական գրգռվածության,
* պեդոֆիլիա՝ դեռահասության կամ վաղ հասունության շրջանի երեխաների նկատմամբ սեռական նախընտրություն,
* սադո-մազոխիզմ՝ սեռական նախընտրության աղավաղում, երբ բավարարվածության զգացում է առաջանում ցավ և նվաստացում պատճառելու միջոցով, ընդ որում, եթե անձը գերադասում է ենթարկվել նման ներգործության, կոչվում է մազոխիզմ, եթե գերադասում է ինքը լինել դրա աղբյուրը՝ սադիզմ (հաճախ այս երկու ձևերը համատեղվում են),
* գերոնտոֆիլիա՝ սեռական նախընտրություն տարեցների և ծերերի հանդեպ,
* զոոֆիլիա՝ սեռական նախընտրություն կենդանիների հանդեպ,
* նեկրոֆիլիա՝ սեռական նախընտրություն դիակների հանդեպ,
* պիգմալիոնիզմ՝ սեռական հակում արձանների, լուսանկարների, նկարների հանդեպ,
* ֆրոտերիզմ՝ սեռական գրգիռներ ստանալու նպատակով հասարակական վայրերում կամ տրանսպորտում մարդկանց դիպչելու կամ հպվելու հակում։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին