Պերիուրեթրիտը (շուրջմիզուկաբորբ) շուրջմիզուկային բջջանքի, երբեմն նաև առնանդամի սպունգանման մարմինների բորբոքումն է (cavernitis): Ամուր, ցավոտ, կտրուկ սահմաններ չունեցող բորբոքային ներսփռանք է շոշափվում, որը փափկում է և բացվում միզուկի մեջ դժվարացնելով միզարձակությունը: Էրեկցիաները ցավոտ են: Առնանդամը գոգությամբ կորանում է դեպի առաջ (կավերնիտ):