Եղջերային դիստրոֆիան կամ պաթոլոգիական եղջերացումը բնութագրվում է եղջերացող էպիթելում  եղջերային նյութի ավելցուկի առաջացումով (հիպերկերաթոզ, իխթիոզ) կամ եղջարային նյութի առաջացումով այնտեղ, որտեղ բնականոն վիճակում այն չի լինում (լորձաթաղանթների պաթոլոգիական եղջերացում կամ լեյկոպլակիա, էպիթելային ուռուցքներում, օրինակ, տափակ բջջային քաղցկեղում «քաղցկեղային մարգարիտների առաջացումը»): Պրոցեսը կարող է լինել տեղային կամ տարածուն: