Պաշտպանություն (Abwehr) հոգեկան - Անգիտակցական հոգեկան գործընթացների ամբողջություն, որոնք կոչված են պաշտպանել Ես-ը իրականության (որպես կանոն մանկությունում) կամ մղումների և կամ Գեր-Եսի (մեծահասակների մոտ) կողմից վտանգներից։ Պաշտպանության համար կարող է արտացոլվել ցանկացած հոգեկան գործընթաց կամ գործունեություն (աշխատանք, խաղ և այլն), ինչպես նաև պաշտպանական մեխանիզմներ։