Ընկալման խանգարումներից ցնորքների` ըստ կառուցվածքի, տարատեսակ են: Ցնորքների բարդությունն այն է, որ հիվանդի մոտ միաժամանակ արտահայտվում են երկու և ավելի տեսակի ցնորքներ։ Պարզ ցնորքների ժամանակ դիտվում է միայն մեկ խանգարում։
Հիվանդը, եթե չի խոսում իր ապրումների մասին, ցնորքների առկայությունը կարելի է ենթադրել հիվանդի վարքի, արտաքին տեսքի և առանձին «անկապ» արտահայտությունների հիման վրա։ Տեսողական ցնորքների ժամանակ հիվանդի հայացքը կարող է սևեռվել մի ուղղությամբ կամ որևէ առարկայի վրա։ Այն կարող է արտահայտել վախ, տագնապ, հիացմունք, կարող է վազվզել անկյունից անկյուն։ Լսողական ցնորքների ժամանակ հիվանդը կարող է «ականջ դնել» մի ուղղությամբ, թեքել գլուխը «լսվող» ձայնի կողմը, ընդհատել զրույցը։ Նրանք երբեմն փակում են ականջները բամբակով, թաքնվում վերմակի տակ։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին