Ցավի ընկալիչների ու հաղորդչական ուղիների գրգռման ժամանակ առաջ են գալիս ոչ միայն ցավեր, այլ նաև յուրահատուկ պարեսթեզիաներ (տարազգայություններ): Իրենց բնույթով մոտ են հպման զգացողությանը և աչքի են ընկնում մեծ բազմազանությամբ` թմրում կամ ընդարմացում, մրջյունների սողալու, սառի կամ տաքի, այրոցի, ծակոցների զգացողություն: