Պոզիտիվ հուզական խանգարումներից հուզական վիճակների և հակազդումների ախտահարումներից է: Պարաթիմիաներին են դասվում ամբիվալենտությունը, հուզական անհամապատասխանությունը և «փայտի և ապակու» ախտանիշը (փսիխեսթետիկ համամասնություն)։
1. Ամբիվալենտությունը երկու իրար հակասող, սակայն միաժամանակ առաջացող հուզական ապրումն է կապված որևէ երևույթի, առարկայի, օբյեկտի հետ։ Արտահայտվում է շրջապատի հանդեպ երկակի և անտագոնիստական վերաբերմունքով։ Հիվանդը կարող է, միաժամանակ, դրսևորել սիրո և ատելության զգացում՝ ծնողների հանդեպ, խղճահարություն և դաժանություն՝ մերձավորների նկատմամբ։
2. Էմոցիոնալ անհամապատասխանությունը հուզական հակազդման որակական անհամապատասխանությունն է այդ հակազդումն առաջացնող երևույթի կամ օբյեկտի նկատմամբ։
3. “Փայտի և ապակու” ախտանիշը բնութագրվում է երկու բևեռային հուզական հատկանիշների համատեղումով՝ հուզական բթության հետ մեկտեղ դիտվում է հուզական զգայնություն, մեղմություն, նրբանկատություն։ Ընդ որում, հուզական հակազդման ուժն ու որակը ամենևին կարող են չհամապատասխանել գրգռիչին։Պարաթիմիաները հիմնականում բնորոշ են շիզոֆրենիայով հիվանդներին, հատկապես՝ կատատոնիկ ձևին, դեֆեկտային վիճակներին։

 
 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին