Պարանոյիդ համախտանիշը բնորոշվում է հետապնդման, վերաբերման, թունավորման, խանդի, արտաքին ազդեցության (ֆիզիկական, հոգեկան), հիպոխոնդրիկ զառանցական մտքերով։ Զառանցանքները ուղեկցվում են աֆեկտիվ խանգարումներով։ Զառանցանքների ազդեցությամբ հիվանդները գտնվում են վախի, տագնապի, լարված ու անհանգիստ վիճակի մեջ։

Պարանոյիդ համախտանիշը շատ հաճախ զուգակցվում է ցնորքներով, ընդունելով ցնորազառանցանքային համախտանիշի բնույթ։ Նման դեպքերում առավել հաճախ հանդիպում են լսողական (կեղծ և իսկական), համի, հոտառական, շոշափական ցնորքներ։ Հիվանդները լսում են զանազան ձայներ, որոնք հրամայողական են, մեկնաբանող, երբեմն սպառնալից են ու տհաճ, երբեմն հաճելի, ծանոթ, անծանոթ, անորոշ և այլն։

Պարանոյիդ համախտանիշի տարբերակ է համարվում Կանդինսկի-Կլերամբոյի հոգեկան ավտոմատիզմի համախտանիշը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին